Արոնյանը հաջող մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge-ի առաջին տուրում

Հրապարակող՝

Գեղարքունիքի մարզում հաստատվել է 15 նոր դեպք. Մարզպետ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում:

Արագ շախմատի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Իրանից Ալիռեզա Ֆիրուջան էր: Արոնյանը մրցակցին ստիպեց անձնատուր լինել պարտիայի 51-րդ քայլին: Քիչ ավելի ուշ կկայանա մրցաշարի երկրորդ տուրը:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, կմրցեն արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Ամենաթարմ