fbpx
Սպորտ

Magnus Carlsen Invitational․ Արոնյանն ու Կարլսենը կիսում են 2-րդ տեղը

Մեկնարկել և շարունակվում է արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները, այդ թվում՝ Լևոն Արոնյանը։

Հայ շախմատիստը առաջին 5 տուրերի հաշվարկում բավական հաջող արդյունք է գրանցել․ նա 5 հնարավորից վաստակել է 3,5 միավոր։

Առաջին տուրում Արոնյանը պարտվեց Շաքրիյար Մամեդյարովին, բայց հետո 2 անընդմեջ հաղթանակ տարավ՝ Յան Նեպոմնյաշչիի ու Սերգեյ Կարյակինի նկատմամբ։ Չորրորդ տուրում միավորը կիսեց Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ 5-րդ տուրում հաղթեց Ալան Պիչոտին։

Ի դեպ, 3,5 միավոր է վաստակել նաև Մագնուս Կարլսենը, ում հետ էլ 2-րդ և 3-րդ տեղերը կիսում է Արոնյանը։

Մրցաշարի միանձնյա առաջատարը Անիշ Գիրին է՝ 4 միավորով։

Այսօր և վաղը կանցկացվեն ևս 10 պարտիաներ ու ընդհանուր հաշվարկում աղյուսակում առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրենց պայքարը կշարունակեն 1/4-րդ եզրափակչում։

Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ