Norway Chess. Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Հայազգի գրոսմայստերը 3-րդ տուրում սև խաղաքարերով մրցել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ ու խաղի 31-րդ քայլում հաղթանակ տոնել ադրբեջանցու նկատմամբ։

Հաղթանակից հետո Արոնյանը 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ վաստակած 5 միավորով։

Ամենաթարմ