Արոնյանը կմասնակցի Magnus Carlsen Chess Tour-ի 2-րդ փուլին

Ամենադիտվածներ

1553841349,6839

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի Magnus Carlsen Chess Tour առցանց արագ շախմատի մրցաշարի 2-րդ փուլին։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է։

Առաջնությանը կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը, Յի Վեյը, Յու Յանգին, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Դանիլ Դուբովը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալիռեզա Ֆիրուջան և Յան-Կշիշտոֆ Դուդան։

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին փուլին Արոնյանը չէր մասնակցել։ Այնտեղ հաղթող էր ճանաչվել Կարլսենը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ