Խորվաթիայում շարունակվում է Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։
Նախավերջին՝ 10-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Դինգ Լիրենի հետ։ Մրցակիցները խաղի 38-րդ քայլում խաղաղ դաշինք կնքեցին։
Այս տուրից հետո Արոնյանը 5,5 միավոր և կիսում է 3-րդից 5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը 3-րդն է։
Մրցաշարի առաջատարը շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը՝ 7 միավորով։