«Gibraltar Masters»-ի երկրորդ տուրում, մրցաշարի գործող չեմպիոն Լևոն Արոնյանը, սևերով իր ուժերն է չափել Ուկրաինան ներկայացնող՝ Մարիա Մուզիչուկի հետ:
Պարտիան ավարտվել է 44-րդ քայլում: Կողմերը համաձայնել են ոչ-ոքի արդյունքի:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել էր Իրինե Սուկանդերին:
Նշենք, որ մրցաշարը բաղկացած է 10 տուրից և կտևի մինչև հունվարի 31-ը։

