fbpx
Կրթություն

Հաստատվել են Առողջ ապրելակերպ դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը

Հուլիսի 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը:

«Ուսումնական նյութերը նախատեսված են 5-11-րդ դասարանների համար և առաջիկա սեպտեմբերի 1-ից ներդրվելու են ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում:

 

Հանրակրթության նոր չափորոշչով մշակված 8 կարողունակությունները ներառում են հանրակրթության հիմնական առաքելությունը՝ ձևավորել քաղաքացի, որը տիրապետում է գիտելիքի, վերաբերմունքի, հմտությունների և արժեքների այն ամբողջությանը, որի արդյունքում մենք կունենանք կարողունակ քաղաքացի։

Այդ կարողունակությունները պարտադիր են բոլոր առարկաների համար` ըստ կրթության երեք աստիճանների` տարրական, հիմնական և ավագ:

«Առողջ ապրելակերպ» դասընթացի նպատակն է աշակերտին սովորեցնել, որ գնահատի իր և այլոց առողջությունը որպես կարևորագույն արժեք, ինչպես նաև ձևավորվի գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ