fbpx
Հասարակություն

ԱԱՏՄ-ն փնտրում է կորոնավիրուսի բուժման մասին ապատեղեկատվություն տարածած քաղաքացուն

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետ Հակոբ Ավագյանը հայտնում է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել, որպեսզի գտնի այն մարդուն, ով ապատեղեկատվություն է տարածել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին:

«Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը, հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն», – ասաց Ավագյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին տվյալներով կորոնավիրուսի հաստատված 110 դեպք կա, որտեղ մեծամասնություն են կազմում Էջմիածնի հայտնի դեպքը և արտադրամասի դեպքը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ