fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկում

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ Հայաստանում  տեղի է ունեցել համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկում։ Քննարկմանը մասնակցել են տվյալագետներ, համաճարակաբաններ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկանը, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ։ Տեսակապով միացել են մասնագետներ նաև տարբեր երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպության ներկայացացիչներ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից և առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):

Հանդիպման ընթացում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ այս պահին եղած տվյալները, կիրառվող ուղեցույցների արդյունավետությունը, կառավարման ընտրված մոդելը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիտարկումները:

Անդրադարձ է կատարվել համավարակի ընթացքում սուտ և կեղծ լուրերի տարածմանը, ինչն ըստ մասնագետների վտանգում է հանրության վստահությունը հիվանդության նկատմամբ, ինչպես նաև վնասում է պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:

Ընդգծվել է, որ քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ նման իրավիճակում անհրաժեշտ է միջգերատեսչական սերտ համագործակցություն և համակարգված մոտեցում:

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կանխատեսումներին պետք է վերաաբերել շատ լուրջ և դեպքերի աճին զուգընթաց շարունակել սահմանափակող միջոցառումները և թեստավորման գործընթացը:

Նախարար Արսեն Թորոսյանը լսել է բոլոր տեսակետները, նշել, որ բարձրացած հարցերը կպահվեն ուշադրության կենտրոնում և հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ