Նյու Յորքի տրանսպորտային վարչությունն անհրաժեշտ Է համարում արդեն այս տարի տուրքեր սահմանել քաղաք որոշ կատեգորիաների փոխադրամիջոցների մուտքի համար: Հակառակ դեպքում, այդ գերատեսչության կարծիքով՝ մինչև 2024 թվականը հարկադրված կլինեն կտրուկ բարձրացնել քաղաքի թունելներով և վճարովի ճանապարհների հատվածներով երթևեկության համար կատարվող գանձումները: Ինչպես հունվարի 31-ին հաղորդել Է The Wall Street Journal թերթը, Տրանսպորտային վարչության ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են բյուջեի նախագծին նվիրված քննարկումների ժամանակ։
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն այդ փաստաթղթում տուրքի սահմանում Է նախատեսել Մանհեթենի կենտրոնական մաս փոխադրամիջոցների մուտքի համար: Ըստ կանխատեսումների՝ դա 1 միլիարդ դոլարի մուտք կապահովի բյուջե:
Մանհեթենի կենտրոնական մաս ժամանող տաքսիներից և վարձակալված ավտոմեքենաներից լրացուցիչ տուրքեր պանավորվում Էր սահմանել արդեն հունվարի 1-ից, սակայն այժմ այդ պլանը կասեցվել Է և, հրատարակության տվյալներով՝ քաղաքի գանձարանը դրա հետևանքով օրական 1 միլիոն դոլար Է կորցնում:
Ըստ գնահատումների՝ մինչև 2024 թվականը Նյու Յորքի տրանսպորտային համակարգը 15 միլիարդ դոլարի չափով կապիտալ ներդրումների կարիք ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: