fbpx
Արցախ

Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել

Արցախի պետական համալսարանի Facebook-ի էջում գրված է․

«ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ:

Նախկինում դիպլոմների և դրանց կրկնօրինակների տրամադրումը իրականացվում էր համալսարանի գիտխորհրդի կողմից ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացնի, որ կորցրել է դիպլոմը, որից հետո այն պետք է ստանա՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելով: ԱրՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր պատերազմի արդյունքում կորցրել են դիպլոմները, նրանց անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը:

Մինչ այս բոլոր աշխատանքերի կազմակերպումը՝ ուսանողները կարող են ստանալ տեղեկանք՝ ԱրՊՀ կնիքով կնքված, որտեղ ներկայացված կլինի տվյալ շրջանավարտի ուսումնառության տարիների, կրթական ծրագրի մասին տեղեկություն, ինչպես նաև ԱրՊՀ-ից ստացած նրա ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի համարանիշը»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1313338602335949&id=354610581542094&__cft__%5B0%5D=AZUw7jg4t1P_pW8Z7T6jfcZR3pIG9gmimISBdJPwz83e6eOt6L3nGtNLv_WYSZsra9-39Xu2eFDttQtbMnJHWyuP_QhvwbR0So9yxhLSVIcMnr_exZ-0sxXNNe4C6PajzT1Kc5-PwJqJYOjmoAuVsBE6&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ