fbpx
Աշխարհ

Արքայազն Ուիլյամն ու նրա կինը մտադիր են Ավստրալիայի հրդեհներից ավերված քաղաքներ

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, պատրաստվում են Ավստրալիա այցելել։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը նշում է, որ թագավորական զույգն այցելելու է ամիսներ շարունակ Ավստրալիան պատուհասած զանգվածային անտառային հրդեհների հետևանքով ավերված և տուժած քաղաքներ:

Պարբերականի փոխանցմամբ՝ Քեմբրիջներին «շոկի է մատնել» անտառային հրդեհների պատճառած վնասի ահռելի չափը:

Այժմ թագավորական զույգն Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ համաձայնեցնում է կայանալիք ուղևորության դետալները:

Հայտնի է, որ Քեմբրիջները կայցելեն Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա նահանգներ, ինչպես նաև երկրի հարավ:

Նշվում է, որ արքայազն Ուիլյամի համար սա կլինի դեպի Ավստրալիա հինգերորդ ուղևորությունը, մինչդեռ որպես զույգ՝ Քեմբրիջները վերջին անգամ Ավստրալիայում էին եղել վեց տարի առաջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ