Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն

Հրապարակող՝

Հայտարարություն՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մասին

Ամենադիտվածներ

ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հրապարակում էր արել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հորդորելով քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ:

Արսեն Բաբայանը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Հովսեփյանի այն գրառումը, որտեղ ասվում էր, որ «Ոչ»-ի շտաբի անդմաները Հարավարևմտյան թաղամասում թիրախավորել են թոշակառուներին ու առաջարկել են 5000-ական դրամ:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն հայտնել է.«Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու»։

Աղբյուրը՝ Tert.am

Ամենաթարմ