Հոկտեմբերի 20-24-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կայացել է ուշուի մեծահասակների աշխարհի 15-րդ առաջնությունը:
Հայաստանն առաջնությունում ներկայացել է 5 մարզիկով և նվաճել 1 մեդալ. 52 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արսեն Բաղրյանը:
Առաջնությանը մասնակցել են նաև Հայկ Գասպարյանը (56 կգ),
Տարոն Այվազյանը (60 կգ),
Հայկ Խաչիյանը (70 կգ),
Դավիթ Կասումյանը (80 կգ):
Շանհայում Հայաստանի պատվիրակության ղեկավարը եղել է Տիգրան Չոբանյանը, հավաքականի գլխավոր մարզիչը Հրայր Կարապետյանն է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ Պաշտոնական կայքից։