Արսեն Ջուլֆալակյանի հերթական հաղթանակը

Արսեն Ջուլֆալակյանը` oլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ,իր առաջին գոտեմարտն է անցկացրել Մոսկվայի «Գրան-պրի»  գավաթի խաղարկությունում: Ջուլֆալակյանը հաղթանակ է գրանցել մինչ ժամանակի ավարտը: 10:2 հաշվով հաղթել է վենեսուելացի Ռիվաս Վուելեկսիսին:  Մինչ այդ, Ջուլֆալակյանը, իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ, թե երբ կլինի իր և ռուս անվանի ըմբիշ Ռոման Վլասովի մենամարտը:

«Վաղը կայանալիք «Alrosa cup 2019» մրցման ժամանակացույցում փոփոխություն է տեղի ունեցել։ Մրցակիցներից մի քանիսը վերջին պահին հրաժարվել են մասնակցությունից։ Ուստի վաղը ես և Վլասովը մեկական գոտեմարտ ենք անցկացնելու այլ մրցակիցների հետ և եթե երկուսս էլ հաղթենք,հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունենալու Աշխարհի հավաքականի հանդիպումը(որի կազմում 77կգ քաշային կարգում ես եմ հանդես գալու) Ռուսաստանի հավաքականի հետ։ Այդ ձևաչափով էլ կայանալու է մեր մրցելույթը»,-ասել է ըմբշամարտիկը։

https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/2903335733019520

Ամենաթարմ