fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյան. «Առողջ մնալու և առողջության իրավունքը երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքների»

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն այն դրական գնահատեց: Հիշեցնենք, որ պատգամավորները նախարարին հարցեր էին ուղղում նաև ծխելը հանրային վայրերում արգելող նախագծի վերաբերյալ:

«Քննարկումը միանշանակ արդյունք տվեց, սա առաջինն էր, կլինեն շարունակական բոլոր շահագրգիռ հանձնաժողովներում, այս պահին որոշումներ չեն կայացվել, բայց մեր կողմից կա ցանկացած հարց քննարկելու կոնստրուկտիվ տրամադրվածություն։ Բազմաթիվ այլ օրենքներ են լինելու և այդ օրենքների մեջ, իհարկե, պետք է հաշվի առնվի բոլորի շահերը: Նորից եմ կրկնում՝ առողջ մնալու և առողջության իրավունքը երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքների»,- ասաց նախարարը։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե իր նշանակվելուց հետո քանի՞ գրությամբ է դիմել իրավապահ մարմիններին, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել, նախարարն ասաց.

«Ես իմ ուղարկած գրությունների քանակը չեմ հիշում, որովհետև դա իմ հիմնական նպատակը չէ, ինչպես բազմիցս նշվել է, այդ մասին Քննչական կոմիտեից, որովհետև մենք քննչական գործողություններ չենք իրականացնում, մենք ընդամենը զբաղվում ենք մեր հիմնարկների արդյունավետ աշխատանքով»,- նշեց Թորոսյանը:

Դիտարկմանը, որ ըստ մի շարք բժիշկների, դա «գործ տալու» գործընթաց է, նախարարն այսպես արձագանքեց.

«Ես չեմ մեկնաբանում այդ տեսակետը, ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին, և եթե կա որևէ մի պաշտոնյա, որ չի հայտնում իրավախախտումների մասին իրավապահ մարմիններին, ապա նա թաքցնում է այդ իրավախախտումը»:

Աղբյուրը՝ shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ