ՀՀ Առողջապահոթյան նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ նոր տեղեկատվություն է հայտնել կորոնավիրուսով վարակված 190 ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի մասին:
«190 դեպքերից մեծ մասի առողջական վիճակը բավարար է, միայն 14 քաղաքացիների մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որոնցից 6-ը ունեն ինտենսիվ թերապիայի կարիք և գտնվում են Նորքի ինֆոկցիոն հիվանդանոցում:
Մնացած քաղաքացիները, որոնց մոտ նույնպես թոքաբորբ է ախտորոշվել բուժում են ստանում և բժիշկների հսկողության տակ են, իսկ մնացած 176 քաղաքացիները, որպես այդպիսին բուժում չեն ստանում»,- հայտնեց Թորոսյանը:
Նախարարը նշեց նաև, որ շուտով կլրանա որոշ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը և նրանց կորոնավիրուսի թեստավորում անելուց հետո դուրս կգրեն հիվանդանոցից:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/506787630233182/