ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի գրառման միջոցով տեղեկացրել է, թե կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի քանի տոկոսն են կազմում բուժաշխատողների մոտ արձանագրված դեպքերը։
«Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։
Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է», – գրել է Թորոսյանը։
Նա նաև նշել է, որ բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Թորոսյանի խոսքով՝ ԱՆ-ն ցուցում է տվել, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։
«Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են», – ավարտել է գրառումը նախարարը։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1214999142019682/?type=3&__xts__%5B0%5D=68.ARB7Ugx2qAMsf89TpgIwkM134NJ-35hbgYAoh_Ou69se1hTGAplzOKKJsqiEVfdCmnm6ytJDESaZfaKxScJifJUNbcKxPlqyaeL5Uw1XtxNiv9_nrhH4ug6iLmECY8yH979Tantb_XeHRLT-w7R7JF7_zeKKuXRhv_mj1y7lWcFguFxwZAyJiLAgWWKFZTf5bC5OUjcepvssHD0X8WH097vKfcP8CVm9qEouv3ixw4A_bkwtdas8MUEno1OkZZ02ZAPX8OxvdNZ1g_45JHWL0M8p-Qoyva161TIGznA2yVji28YLz6dfyZU4gyoEE9pVVklojL69T-qUFNN2eRnQbgrfvw&__tn__=-R