«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «զինագործների» հետ:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ 19-ամյա հարձակվողը դժգոհ էր լոնդոնյան ակումբից՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

