Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ ֆուտբոլիստ Էմիլ Սմիթ-Ռոուն տեղափոխվել է Բունդեսլիգա:
Անգլիացի երիտասարդ կիսապաշտպանը հանդես կգա «Լայպցիգում»: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով. պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Սմիթ-Ռոուն հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
Հաղորդում է armsport.am-ը։