ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»:

