fbpx
Կառավարություն

Ներկայումս քննարկվում են արտակարգ իրավիճակով կառավարման տարբերակները․ պարետ

Այսօր ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որը ուղենշային է լինելու կառավարության գործողությունների համար:

«Վերջին 5 ամիսները մեզ համար եղել են պայքարի, մեր սկզբունքների վերարժևորման, նաև դժվարությունների հաղթահարման, մեծ ու փոքր հաջողությունների ամիսներ: Համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, տնտեսվարողների կողմից կանոնների պահպանումն իրենց արդյունքը տալիս են, ուստի զգոնությունը և կարգապահությունը պետք է շարունակական կարևորվեն»,- նշել է պարետը։

Պարետը ընդգծել է, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը՝ նշելով, որ ներկայումս քննարկվում են ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով կառավարման տարբերակները, իհարկե, կախված նրանից, թե ինչպիսի համաճարակային պատկեր կլինի Հայաստանում:

«Առաջիկայում կհրապարակենք ուղեցույց, թե համաճարակաբանական իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը, ինչ սահմանափակումներ և կանոններ են կիրառվելու կոնկրետ ոլորտներում: Այս պահին քննարկում ենք դեռևս սահմանափակված ոլորտները վերաբացելու հնարավորությունը: Մասնավորապես կհրապարակենք կրթության ոլորտի՝ մանկապարտեզների, դպրոցների, բուհերի կառավարման պլանները, կհստակեցնենք՝ ինչ մոդելով կգործեն ուսումնական հաստատությունները: Ուղեցույցներ կհրապարակենք նաև թանգարանների, թատրոնների վերաբացման վերաբերյալ, կհրապարակվեն նաև վերաբացման ժամկետները: Առաջիկայում սահմանափակումների մեղմացումներ չեն լինելու ավիափոխադրումների ոլորտում»,- հավելել է Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նաև հայտնեց, որ կլինի չարտերային չվերթների ավելացում, մասնավորապես հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է իրականացնում «Էյր Ֆրանսը», օգոստոսին նախատեսվում է «Այսլանդ Էյր» ավիաընկերության կողմից երեք չարտերային չվերթ Լոս Անջելես-Երևան ուղղությամբ:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/629370624371614/?epa=SEARCH_BOX

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ