Գովազդ

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գրեթե 2 անգամ նվազել է․ Պուտին

Ամենադիտվածներ

2463237-2018-10-04T201411Z_1202245141_RC111ECE5A00_RTRMADP_3_SOCCER-EUROPA-SGE-LAZ-copy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օնլայն խորհրդակցություն է անցկացրել։ Պուտինը նշել է, որ երկրում մայիսի համեմատությամբ՝ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գրեթե 2 անգամ նվազել է: Սրան զուգահեռ ղեկավարը ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ:

«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ և կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ: Այդ պատճառով հանգստանալու, զգոնությունը թուլացնելու և բժիշկների խորհուրդները մոռանալու պատճառ չկա»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

Նախագահը դրական է գնահատել առողջապահական համակարգի աշխատանքը կորոնավիրուսի համավարակի ժամանակ:


Երկրի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ համավարակի դեմ առաջին պատվաստանյութը կարող է գրանցվել օգոստոսին, իսկ արտադրությունը սկսվելու է  սեպտեմբերին:

Ամենաթարմ