ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Արտակարգ նիստ։ Համավարակի պայմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է աշխատանքների բնականոն և արտակարգ ընթացքը։
Մ-5, Երևան – Արմավիր – հայ-թուրքական սահման և Մ-7, Սպիտակ – Գյումրի – հայ-թուրքական սահման միջպետական ավտոճանապարհների ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցութային հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ Կառավարական 3-րդ շենքի բակում»,- գրել է Սուրեն Պապիկյանը։
https://www.facebook.com/papikyan.suren/posts/1283905381818327