Բուլղարացի նկարչուհի Գալյա Ստոյանովան նկարների համար արտասովոր կտավ է գտել՝ քնքուշ փետուրները: Նրա վրձնից ծնվում են կենդանիներ եւ տեղական ֆոլկլորի հերոսներ: Արվեստի այսպիսի ստեղծագործության ստեղծումը քրտնաջան եւ երկարատեւ աշխատանքի արդյունք է: Փետուրների վրա նկարելու գաղափարը Գալյա Ստոյանովան համացանցից է վերցրել, տեղեկացնում է NTDTV-ն:
Նկարչին փետուրները հավաքել են օգնում ընկերները: Աշխատելուց առաջ արտասովոր կտավը պետք է նախաներկել, որից հետո նոր միայն կարելի է նկարը նկարել: Գալյան բարակ վրձիններով է աշխատում եւ նկարում է ջրաներկով ու ակրիլային ներկերով:
Փետուրների վրա նկարելու արվեստին դեռեւս հնադարում տիրապետում էր նորզելանդական մաորի ժողովուրդը: Հիմա շատերն են սովորում այդպես նկարել, բայց աշխարհում հայտնի նկարիչները ընդամենը մի քանիսն են: Այսպիսի նկարները կարող են արժենալ մինչեւ 300 դոլար: