fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 30 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 10-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 97 վարակակիր: Նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27 501 քաղաքացու հետազոտություն, որից 4470-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ