fbpx
Առողջապահություն

Արցախում մեկ օրում գրանցվել է քովիդի 35 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 13-ին կատարվել է 313 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք: Մեկ օրում հիվանդությունը խլել է մեկ մարդու կյանք։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 104 վարակակիր: Նրանցից 14-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28119 քաղաքացու հետազոտություն, որից 4538-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ