Ադրբեջանական կողմի կատարած գործողությունների արդյունքում Արցախում բջջային կապի խափանումներ են գրանցվում։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից։
Նշվում է, որ թշնամին խլացնում է հաճախականությունները։
Ըստ աղբյուրի՝ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հարցը լուծվի բանակցային ճանապարհով։
Նախարարությունից հորդորում են անհարկի շահարկումներից զերծ մնալ։