ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով՝ ադրբեջանական կրակոցի զոհ դարձած զինծառայող Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով», – ասված է հրամանագրում:
Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ 19-ամյա ժամկետային զինծառայողը վրավորվել էր հուլիսի 14-ին՝ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Վիրավորումը ստանալուց 10 օր անց Արթուր Մուրադյանը մահացավ։

