Արթուրը հանգստից հետո չի միանա Բարսային

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստ Արթուրը Էնրիկե Սետիենի թիմին տված 7 օրվա հանգստից հետո չի միանա ակումբին։

RAC1-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպանը այս մասին տեղեկացրել է «Բարսային»։ Նա նշել է, որ չի ուզում մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել թիմի հետ։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին հայտարարվեց, որ Արթուրը տեղափոխվում է «Յուվենտուս»։

Նշենք, որ իսպանական ակումբը մարզումների է վերադառնալու այսօր ու սկսելու է պատրաստվել է օգոստոսի 8-ին նախատեսված «Նապոլիի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպմանը։

Ամենաթարմ