fbpx
Առողջապահություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր:

«Հարկ է նշել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2020 թվականին արյունատվության ցուցանիշը հասել է 25 հազարի: Սակայն պետք է նշել, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում արյունատվության կարիք կա:
Առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ արյան դոնոր դառնալու և արյունատվության այսօրինակը կարող է վարակիչ լինել»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ