fbpx
Աշխարհ

Ասանժի՝ բռնաբարության դեպքով քրեական գործը փակվել է

Շվեդիայում դատախազությունը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում էին բռնաբարության մեջ: Այս մասին, ինչպես փոխանցում է Aftonbladet-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է դատախազ Էվա Մարիա Պերսոնը։

Նրա խոսքով՝ ինքը լսել է հինգ վկաների ցուցմունքները, որոնք արդեն հայտնի էին հետաքննությանը, ինչպես նաև երկու նոր վկաների ցուցմունքները: Չնայած դրան՝ հավաքված ապացույցները բավարար չեն դատարանում մեղադրանքներ ներկայացնելու համար:

Ասանժի նկատմամբ հետաքննությունը ընդմիջումներով շարունակվում էր 2010 թվականից: Այդ ժամանակ Շվեդիայի քաղաքացի մի կին նրան մեղադրել էր բռնաբարության մեջ: Ասանժը չի ընդունել մեղադրանքը։ Նրա խոսքով՝ իրենց կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մեղադրանքի գծով վաղեմության ժամկետը կլրանա 2020 թվականի օգոստոսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ