fbpx
Աշխարհ

Ասանժը չունի համակարգչից օգտվելու հնարարվություն․ փաստաբան

Լոնդոնի դատարանը հրաժարվել է մեղմացնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանքի պայմանները, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին և 19-ին: Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։

Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումներն կայացել են Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի մագիստրատական դատարանում: Ասանժը դրանց բանտից մասնակցել է տեսակապով, որտեղ պահվում է գրավով դուրս գալու պայմանների խախտման դատավճռով:

Դատարանը խնդրել է հաստատել Ասանժի անունը և ծննդյան ամսաթիվը, դատավորը հիշեցրել է, որ այսօրվա լսումներն անհրաժեշտ ադմինիստրատիվ ընթացակարգ են արտահանձնման գործերում, երբ դատապարտյալը պետք է դատարանում հայտնվի 28 օրվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս:

Ասանժի փաստաբան Գարեթ Փիրսը հայտարարել է, որ Ասանժը իրեն վատ է զգում, չունի համակարգչից օգտվելու հնարավորություն, և խնդրել է մեղմացնել կալանքի պայմանները: Դատավորը պատասխանել է, որ դրա իրավասությունը չունի և մերժել է խնդրանքը:

Լսումները տևել են ընդամենը չորս րոպե:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ