Գվարդիոլան ասել է՝ ինչով է Մեսսին տարբերվում Հոլանդից

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք հարձակվող Էրլինգ Հոլանդն ավելի լավն է, քան «Բարսելոնայի» նախկին խաղացող Լիոնել Մեսսին։

Հոկտեմբերի 2-ին Պրեմիեր լիգայի մանչեսթերյան դերբիում 22-ամյա նորվեգացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (6:3)՝ այս մրցաշրջանում գոլերի քանակը, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, հասցնելով մինչև 17-ի։

«Միգուցե տարբերությունն այն է, որ Էրլինգին պետք է, որ իր բոլոր թիմակիցները օգնեն նրան: Եվ նրա արդյունքներն անհավանական են: Բայց Մեսսին կարող է այդ ամենն անել միայնակ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Պրեմիեր լիգայի ութ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ մեկ միավոր զիջելով առաջատար «Արսենալին»։ Գվարդիոլայի թիմն ունի 20 միավոր։ Առաջնության հաջորդ խաղում «քաղաքաբնակները» կխաղան «Սաութհեմփթոնի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։

Գովազդ

 

Ամենաթարմ