2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և հանրահայտ դաշնակահար Հայու Ջանի (Չինաստան) համերգը:
Հայու Ջանը երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար:
Կներկայացվեն Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Ստորև կարող եք ունկնդրել «Հունգարական Ռապսոդիա» ստեղծագործությունը Ջանի կատարմամբ։