Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսեց լրագրողների աշխատանքի վերաբերյալ սահմանափակումների մասին։
Նա ասաց, որ լրագրողները կունենան հնարավորություն մոտենալ պատգամավորներին, երբ նրանք մտնում են շենք ու անել նույն հարցազրույցները, բայց դուռը չեն բացելու՝ մտնեն պատգամավորի սենյակ, կամ չեն վազելու նրա ետևից։
Սիմոնյանը նշեց, որ քաղաքացիների մի մասը դժգոհ է լրագրողների վարվելակերպից։
ԱԺ նախագահի խոսքով՝ նման ձևով լրագրողների աշխատանքը համակարգվելու է։