«Հրապարակ» թերթը գրում է․
«Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է:
Միաժամանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղերում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին:
Մեր տեղեկություններով՝ Ղուլյանը, լավ հարաբերություններ պահպանելով ՀՀ Ազգային ժողովի իր գործընկերների հետ, դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հավաքը հենց Ղուլյանն էր վարում՝ դիրքավորվելով բեմահարթակի կենտրոնական հատվածում»:
ՆԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: