ՀՀԿ նախկին պատգամավոր, կուսակցության կարկառուն դեմքերից Արմեն Աշոտյանին հրավիրել են Ոստիկանություն։
Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
Աշոտյանը հրավիրվել է վիրավորանք հասցնելու մասին հոդվածով։
Նա հրավիրվել է Facebook-յան մի գրառման համար, որտեղ տարբեր վիրավորական արտահայտություններ է օգտագործում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, օրինակ՝ «սրիկա»։