fbpx
Մշակույթ

Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը կտեղադրվի Երևանում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի ստեղծած արձաններից մեկը կտեղադրվի Երևանի կենտրոնում:

«Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կլինի Երևանում

Քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում: 2000-ականներից Չաքմաքչյանին բազմիցս հավաստիացնում էին, որ այս քանդակը կլինի Երևանում: Սա հիշատակի և գնահատանքի «խոսք» է մեծ արվեստագետին, ում հանրահայտ արձանները զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների` փողոցներն ու հրապարակները»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

Arayik Harutyunyan-ի լուսանկարը:

Հ.Գ. Կործանված է այն պետությունը, որը ծանր ճգնաժամերի ընթացքում մոռանում է արվեստի ու մշակույթի մասին:

https://www.facebook.com/photo.php?fbid=10158352152683501&set=pcb.10158352079913501&type=3&theater

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ