fbpx
Ժամանց

Ֆրանսիացիները պատրաստել են աշխարհի ամենաերկար բագետը

Ֆրանսիացի հացթուխները ստեղծել են աշխարհի ամենաերկար բագետը՝ գերազանցելով հինգ տարի առաջ Իտալիայի սահմանած ռեկորդը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բագետը թխվել է Փարիզի Սուրեսնես արվարձանում՝ Ֆրանսիայի հացթուխների և հրուշակագործների համադաշնության միջոցառման ժամանակ։ Բագետի երկարությունը 140,53 մետր է։ Բագետի խմորը սկսել են հունցել գիշերվա ժամը երեքին, այնուհետև տեղադրել անիվների վրա տեղադրված ջեռոցում, որը հատուկ կառուցվել է դրա համար։ Նոր ռեկորդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի կոմիտեի դատավորի կողմից։

Բագետի մի մասը կտրվեց և ցուցադրվեց բոլորի համար: Հացթուխները որոշել են մնացածը բաժանել անօթեւաններին։

Նախորդ ամենաերկար բագետը՝ 132,62 մետր երկարությամբ, թխվել է 2019 թվականին Իտալիայի Կոմո քաղաքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ