fbpx
Տնտեսություն

Հայտնի է դարձել աշխարհի ամենահուսալի մեքենաների ցանկը

Հայտնի է դարձել աշխարհի ամենահուսալի մեքենաների ցանկը: Վարկանիշը կազմել է HotCars պորտալը։ Ցանկը ներառում է ավելի քան 805 հազար կիլոմետրը հեշտությամբ հաղթահարելու ունակ մեքենաները։

Վարկանիշային աղյուսակը գլխավորել է 2010–2015 թվականների արտադրության Hyundai Elantra-ն: Մեքենան հագեցած է 132 ձիաուժ հզորությամբ 1,6 լիտրանոց շարժիչով։ Այն ի վիճակի է հաղթահարել ավելի քան 1,6 միլիոն կմ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է 1988–2002 թվականների արտադրության Chevrolet Silverado պիկապ բեռնատարը, իսկ 2011–2016 թվականների արտադրության Ford Super Duty-ն՝ երրորդ տեղը։

Լավագույն հնգյակում են հայտնվել նաև 2005-2015 թվականների արտադրության Toyota Tacoma-ն և 1973-1989 թվականներին թողարկված Porsche 911 Turbo-ն:

Վարկանիշային աղյուսակում հաջորդում են 1990-1993 թվականների արտադրության Honda Accord-ը, 1993-1996 թվականների արտադրության Mercedes-Benz E-Class-ը և 1997-2004 թվականների արտադրության Chevrolet Corvette-ը:

Փոքր-ինչ ավելի համեստ արդյունքներ են ցույց տվել 2003–2008 թվականների արտադրության Volkswagen Golf-ը, 2005–2007 թվականների արտադրության Nissan Frontier-ը, 1989–1997 թվականների արտադրության Mazda MX-5-ը և 1964–1973 թվականների արտադրության Ford Mustang-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ