fbpx
Աշխարհ

Նորվեգիան մայիսի 29-ից թույլ չի տա Ռուսաստանից զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր

Մայիսի 29-ից Նորվեգիան կարգելի ռուսների մուտքը երկիր զբոսաշրջության նպատակով։ Այս մասին ասվում է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Նորվեգիայի կառավարությունը լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում ՌԴ քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանում զբոսաշրջության նպատակով։ Նոր կանոններն ուժի մեջ են մտնում մայիսի 29-ից:

«Զբոսաշրջության և այլ մի շարք այլ նպատակներով Նորվեգիա ժամանող Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տա մուտք գործել Նորվեգիա, երբ հատում են սահմանը։ Կանոնների խստացումը վերաբերում է նաև Ռուսաստանի այն քաղաքացիներին, ում համար Նորվեգիան վիզա է տվել մինչև գարնանը կանոնների խստացումը և նրանց համար, ում վիզա են տվել Շենգենյան այլ երկրներ, որոշ դեպքերում բացառություններ են արվելու, օրինակ՝ Նորվեգիայում ապրող մերձավոր ազգականներին (ծնողներ, պաշտոնապես գրանցված ամուսիններ, փաստացի ամուսիններ և երեխաներ) այցելելու համար, Նորվեգիայում կամ Շենգենյան այլ երկրներում աշխատելու կամ սովորելու նպատակով երկիր ժամանող ՌԴ քաղաքացիների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Նորվեգիայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող Ստորսկոգ անցակետում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ