«Аэрофлот» ընկերության ներկայացուցիչ Յուլիա Սպիվակովան կանխատեսել է ամբողջ աշխարհում թռիչքների վերսկսման ժամկետները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ըստ նրա՝ լավատեսական կանխատեսումն այն է, որ միջազգային հաղորդակցության վերականգնումը կարող է սկսվել ամռան կեսերից: Այնուամենայնիվ, Սպիվակովան նշել է, որ դժվար է նշել վերականգնման ճշգրիտ ժամկետը: