6 միլիոն աֆղանցիների սով է սպառնում տնտեսական ճգնաժամի պատճառով. ՄԱԿ

Ամենադիտվածներ

Trdat sargsyan

Աֆղանստանը դոնոր երկրների կողմից ֆինանսավորման հրատապ կարիք ունի, քանի որ 6 միլիոն աֆղանցի շուտով կարող է սովի մատնվել երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը, փոխանցում է Al Jazeera-ն։

«Աղքատությունը գնալով խորանում է, բնակչությունը շարունակում է աճել, իսկ իշխանությունները բյուջե չունեն սեփական ապագայի համար ներդրումներ կատարելու համար։ Մեզ համար պարզ է, որ պետք է վերսկսել որոշակի աջակցությունը երկրին»,- ասել է Գրիֆիթսը:

Ըստ Գրիֆիթսի հաշվարկների՝ երկրին պետք է շտապ 770 միլիոն դոլար տրամադրվի, որպեսզի բնակչությունը կարողանա դիմանալ գալիք ձմռանը։

ԱՄՆ-ն սառեցրել է Աֆղանստանի կենտրոնական բանկի բոլոր ակտիվները, որպեսզի թալիբների ներկայացուցիչները դրանց չհասնեն։ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է սառեցնել աֆղանական միջոցներն օգոստոսի 15-ին՝ այն օրը, երբ թալիբները գրավեցին Քաբուլը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Աֆղանստանի Կենտրոնական բանկին պատկանող ամերիկյան հաշիվներում ավելի քան 9 միլիարդ դոլար կա։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();