fbpx
Կառավարություն

Աշխատանքից ազատվածներին աշխատանքի վերցնելու դեպքում գործատուները կստանան աջակցություն

Մայիսի 4-ին առողջապահության և սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն մարտի 16-ից հետո աշխատանքից ազատվածներին: Մասնավորապես, նախատեսվում է գործատուներին 4 ամսվա փոխհատուցում տրամադրել քաղաքացու աշխատավարձի 60 տոկոսի չափով, ով կորցրել է աշխատանքը մարտի 16-ից հետո, իսկ հետո աշխատանք է գտել մեկ այլ գործատուի մոտ:

Արման Ուդումյանը նշել է, որ այս ծրագրով փոխհատուցումը չպետք է գերազանցի 85 հազար դրամը։ «Կներառվեն նաև սոցիալական և այլ պարտադիր վճարները: Ծրագիրը ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,- պարզաբանել է Ուդումյանը:

Նա ընդգծել է, որ այն մարդիկ, ովքեր գործազուրկ են դարձել մարտի 16-ից հետո և կկարողանան աշխատանք գտնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն առնվազն 8 ամիս ժամկետով:

«Մեր նախարարությունը որոշել է գնալ երկրորդ ճանապարհով: Ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի ի սկզբանե այն իրականացնել 500 շահառուի համար, բայց այդ սիվը, հավանաբար, կավելանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի այն նույն գործատուի մոտ, ում մոտ աշխատել է մինչեւ մարտի 16-ը, և պետք է պաշտոնապես ազատված լինի աշխատանքից»,- ասել է Արման Ուդումյանը:

Գործատուներին շահագրգռելու համար երկու տարբերակ է քննարկվել. կամ նրանց փոխհատուցում կտրվի առաջին 4 ամսվա համար, կամ` առաջին, երկրորդ, յոթերորդ և ութերորդ ամիսների համար:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ