Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում

Ամենադիտվածներ

Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքը հանրապետության ամենամեծ շինհրապարակներից մեկն է։

Մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի շրջանակներում՝ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով, ներկայումս Իվանյան համայնքի տարածքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում: Այս մասին հայտնել է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։

«Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից և առանձնատներից բաղկացած երկու թաղամասերից բացի, Իվանյանի ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հարևանությամբ մեկնարկել են բնակելի տներից բաղկացած ևս մեկ նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Ըստ նախագծի՝ թաղամասն կունենա 53 առանձնատուն, որից 25-ի պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է։ Նշված 25 առանձնատներից 6-ականը կլինեն երկու և երեք սենյականոց, իսկ 13-ը՝ չորս սենյականոց։

Աշխատանքները ֆինանսավորում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուները երեքն են՝ «Բիգարշին», «Ա.Վ.Է» և «ՎԵՍՏ» ՍՊ ընկերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();