Հուլիսի 6-ին և 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շղարշիկ գյուղում, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Բերդավան և Ոսկեվան գյուղերում։
- Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
- ՀՀ-ի տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 14 ահազանգ է ստացվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։