Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն այժմ առաքելական այցով գտնվում է Իրաքում միջկրոնական հանդիպման ընթացքում Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ մատնանշելով կրոնական պատերազմների անթույլատրելիությունը:
«Աշխարհի համար պետք են ոչ թե հաղթողներ, այլ եղբայրներ ու քույրեր, որոնք, չնայած անցյալի թյուրըմբռնումներին ու վերքերին, միասին առաջ կշարժվեն։ Եկեք աղոթք բարձրացնենք ամբողջ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում խաղաղության համար»,- ասել է պապը։
Նա շեշտել է, որ թշնամանքը, ծայրահեղականությունը և բռնությունը կրոնական հոգուց չեն բխում։
«Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է: Դրանք կրոնի դավաճանություն են։ Եվ մենք՝ հավատացյալներս, չենք կարող լռել, երբ ահաբեկչությունը քողարկվում է կրոնով։ Եվ մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։