fbpx
Խորհրդարան

Ասում եմ՝ լռի՛. Լենա Նազարյանը՝ Գևորգ Պետրոսյանին. միջադեպ ԱԺ նիստի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԱԺ նիստում այսօր ելույթի ժամանակ խոսեց նաև հոկտեմբերի 27-ի, երեկ ԱԺ շենքում նկատված դիպուկահարի և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղից բղավեց․ «Ժամանակն ավարտվել է․․․ավարտվել է ժամանակը»։ «Դուք լռեք, հա, դուք վարողի փոխարեն նկատողություններ մի արեք»,-միջամտեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Գևորգ Պետրոսյանը տեղից շարունակում էր բղավել, Նազարյանն ասաց․ «Ասում եմ՝ լռի՛»։ Պետրոսյանից հնչեց՝ «յա՜»։

Հիշեցնենք, որ այսօր էլ իշխանական պատգամավորները ելույթների տեսքով քննադատեցին բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նրա նոյեմբերի 15-ի կոչը որակեցին քաղաքական հայտարարություն:

Տեսանյութը՝ a1plus-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ