fbpx
Հասարակություն

Այսօր անհայտ կորած երեխաների միջազգային օրն է

Մայիսի 25-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Անհայտ կորած երեխաների միջազգային օրը: Օրվա պատմությունը սկսվում է ԱՄՆ-ից, իսկ խորհրդանիշը կապույտ անմոռուկի պատկերն է:

1979 թվականին այս օրը տուն վերդառնալու ճանապարհին անհայտ կորել էր ամերիկացի 6-ամյա դպրոցական Էվիան Փեյթսը: Նրան որոնում էին ամբողջ աշխարհում, գործը լայն արձագանք էր ստացել, բայց որոնումները հաջողությամբ չպսակվեցին: Այս իրադարձությունից 4 տարի անց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մայիսի 25-ը հայտարարեց Անհայտ կորած երեխաների ազգային օր, իսկ ևս մեկ տարի հետո՝ 1984-ին, հիմնադրվեց Անհայտ կորած և շահագործվող երեխաների որոնման ազգային կենտրոնը: Շուտով այս նախաձեռնությունը աջակցություն ստացավ նաև մի շարք եվրոպական երկրներում, և 1997 թվականին ստեղծվեց Անհայտ կորած և շահագործվող երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC): Հենց նրա նախաձեռնությամբ էլ 2010 թվականին հիմնադրվեց Անհայտ կորած երեխաների միջազգային օրը և հաստատվեց դրա օրը՝ մայիսի 25-ը:

Կորած երեխան համաշխարհային մասշտաբի արտակարգ իրադարձություն է, իսկ ծնողների համար դրանից ավելի սարսափելի բան չկա: Օրվա հիմնադրումը անհայտ կորած անչափահասների, առևանգումներից երեխաների պաշտպանվածության խնդիրների, կենսական դժվար իրավիճակների և անօրինական շահագործման հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու փորձ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ